Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպանը եղել է Արցախի «էլիտար» զորամասում. մանրամասներ կներկայացվեն առաջիկայում

«Փետրվարի 21-22-ին ինտենսիվ աշխատանքային օրակարգ ունենալով՝ գտնվում էի Արցախում։ Այցը կազմակերպվել էր նախապես մշակված ծրագրին համապատասխան։ Իրականացրել ենք այցեր զորամասեր, զինվորական կենտրոնական հոսպիտալ։ Իրականացրել ենք այց ռազմական ոստիկանություն, հատկապես ընդունիչ բաշխիչ բաժին և ձերբակալվածների պահման վայր, կարգապահական վաշտն ենք նաև ուսումնասիրել, հատուկ մասանգետների մասնակցությամբ զինծառայողների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ»,-այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ ուշադրություն են դարձրել հատկապես զինվորների, սպայական կազմի իրավունքների ապահովման վիճակի վրա։

Փոխանցեց, որ այցը իրականացվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ, ոորվհետև նա էլ է բողոքներ ստանում.

 «Այցի սկզբում հանդիպել եմ նաև Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի նախարարի հետ, հանդիպումները արդյունավետ էին, տևել են մոտ երեք ժամ, հանդիպումներ են եղել նաև զինծառայողների ընտանիքների հետ»։

Պաշտպանի խոսքով՝ բուժծառայությունների բարելավման հարցը մշտապես եղել և մնում է առաջնային խնդիրներից մեկը։

Նա նշեց, որ այցի արդյունքները ամփոփվում են, դրանք կներկայացվեն Պաշտպանության նախարարությանը, հարցերը քննարկվել են նաև քաղհասարակության հետ:

Թաթոյանն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև քաղաքացիական վերահսկողությունը բանակի նկատմամբ։

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ միասին այցելել ենք Արցախի էլիտար զորամաս։ Այդ զորամասի զինծառայողների հետ առանձնազրույց ենք ունեցել և նրանցից երեք հոգու, ովքեր կալանավորված են ևս առանձնազրույց ենք ունեցել՝ Շուշի քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Թաթոյանը՝ հավելով,  որ արդյունքների ամփոփման փուլը դեռ չի ավարտվել, իսկ այս ընթացքում հնչեցրած ցանկացած գնահատական կլինի ոչ պրոֆեսիոնալ։ Նա հորդորեց սպասել արդյունքների ամփոփմանը։