Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն

Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննվելու համար։

Այս մասին «Ա1+»-ին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նա չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հրավիրվել հարցաքննության։ Մարինա Օհանջանյանը հերքեց այն տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։