Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport pyunik
A A
Սպորտ

Ռուս կիսապաշտպանը պայմանագիր է կնքել «Փյունիկ»-ի հետ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Դմիտրի Մալյական Մոսկվայի «Սպարտակի» սան է: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բելառուսական «Գոմելը»:

Երևանի «Փյունիկը» Հայաստանի առաջնության առաջիկա խաղը կանցկացնի փետրվարի 29-ին։ Այդ օրը փյունիկցիները կհյուրընկալեն «Գանձասար-Կապանին»: