Բացել լրահոսը Փակել լրահոսը
84608539_2825781660801570_2669450959058370560_n
A A
Պաշտոնական

Տիգրանաշենի ոլորանները փակ են

ՏԿԵՆ տեղեկացնում է. 

Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Բաղրամյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Սպիտակի, Տավուշի, Ստեփանավանի, Ճամբարակի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորոնները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ է։ Քեթիի լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է։ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածը դժվարանացանելի է, բքի և անբավարար տեսանելիության(2-3 մ) պատճառով։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։ 

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են