Բացել լրահոսը Փակել լրահոսը
87302108_10157345504938878_656070470805749760_o
A A
Քաղաքականություն

Եկել եք պաշտպանելու արդարադատությունը․ Սերժ Սարգսյանը դիմեց իր աջակիցներին (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանն այսօր դիմեց դատարանի բակում հավաքված իր աջակիցներին։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ նա հորդորեց նրանց վերադառնալ տուն, զբաղվել իրենց  առօրյա հոգսերով՝ «չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին»։

«Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով՝ եկել եք պաշտպանելու արդարադատությունը, խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, շառ ու փորձանքից հեռու»։

Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից․

«Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից»։

Նա նշեց՝ աշխարհի ամենաբարձր ամբիոններից հայտարարել է, հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․

«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»։

Աջակիցները «նախագա՛հ, նախագա՛հ» վանկարկումներով ճանապարհեցին նրան։

Հիշեցնեք, ՀՀԿ գործադիր մարմինը այսօր տարածել էր հայտարարություն, որտեղ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարել էր շինծու և անհեթեթ։