Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport melikyan
A A
Սպորտ

Եղիշե Մելիքյանը երեք պահանջ է ներկայացնում իր ֆուտբոլիստներին

Ուկրաինական «Լվով» թիմի հարձակվող Յարոսլավ Բոգունովը նշել է, թե ի՞նչ առաջադրանք է դրված թիմի առջև և ի՞նչ է պահանջում խաղացողներից գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Ֆուտբոլիստներից ամեն մեկն իր խնդիրն ունի, սակայն մենք ընդհանուր գործ ենք անում, ուստի գլխավորը թիմի ցույց տված արդյունքն է։ Մեր նպատակն առաջիկա երեք խաղերում 100 տոկոսանոց արդյունքի հասնելն է։ 

Գլխավոր մարզիչը խաղացողների առջև ընդամենը երեք պահանջ է դնում՝ կարգապահություն, տակտիկական լավ պատրաստվածություն և նվիրվածություն»,- ասել է հարձակվողը, որի խփած միակ գոլի շնորհիվ «Լվովը» հաղթել էր Ուկրաինայում վերսկսած առաջնության առաջին խաղում։

Եղիշե Մելիքյանը «Լվովը» գլխավորում է անցած տարվա հոկտեմբերից, երբ ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր գլխավոր մարզիչ Վլադիմիր Մազյարի ծառայություններից և նրա տեղը նշանակել 40-ամյա մասնագետը, որը պատասխան էր տալիս միայն թիմի տակտիկական պատրաստության համար։