Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննարկում (1)
A A
Հասարակություն

Ոստիկանության բարեփոխումների ծրագրով՝ պարտադիր բաժնում հաղորդում տալու կարիք չի լինի (տեսանյութ)

«Ոստիկանի՝ լիովին, լիարժեք, արագ և անընդհատ ներկայությունը, պարզվում է, քաղաքացիների համար շատ բարերար և  հանգստացնող ազդեցություն է թողնում»,- «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» հանրային քննարկում» աշխատաժողովի ժամանակ ասաց Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը։

ՈՇ պետը կարևորեց ոստիկանության արձագանքի արագությունը կանչերին և 3-5 րոպեում արձագանքի համար ռեսուրսների գնահատումը։ «Եվրոպական երկրներում փորձը ցույց է տալիս, որ մինչև 5 րոպեում դեպքի վայր հասնելը շատ լավ ցուցանիշ է։ Եվ մենք կփորձենք պահպանել այս ստանդարտը և կառուցել մեր արտաքին ծառայությունը՝ այս նախադրյալներից ելնելով»,- նշեց նա։

Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ Ղուկասյանի, այն է լինելու, որ պարեկը հաղորդումները ֆիքսելու է տեղում, և պարտադիր կերպով բաժնում հաղորդում տալու կարիք չի լինի։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, իրավաբան Կարեն Զադոյանը շեշտադրում արեց կրթության վրա։ 

«Այս ամեն ինչը հաջողություն կունենա, եթե մենք լուրջ կրթական գործընթաց սկսենք ու դրա պատասխանատուներ նաև դարձնենք, ինչպես Հակակոռուպցիոն ռազմավարության դեպքում, քաղաքացիական, նախարարության մասնագիտացած կառույցները՝ իրենց հեղինակությամբ, իրենց ռեսուրսներով։ Եվ նաև պետք է հստակ հաշվենք, թե ինչքան գումար է պետք է այդ կրթական պրոցեսի համար»,- նշեց Զադոյանը։

Մանրամասները՝ տեսանյութերում։