Սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում ընթանում են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումները:
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները որոշել են սկսել հենց դատական համակարգից, ոորվհետև դատական իշխանությունն կարեւոր դեր է կատարում արդարադատության կայացման գործում:
Նախարարը ներկայացրեց օրենքի հիմնական կարգավորումները:
Տեղեկացրեց, որ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմ է սահմանվել, ԲԴԽ-ն հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը թեկնածուի բարեվարքության մասին, ընդ որում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն է ունենալու դիմել պետական տեղական ինքանակառավարման մարմիններին անձի անցյալ գործունեության հետ կապված տեղեկատվություն հավաքելու նպատակով:
Բադասյանի փոխանցմամբ՝ ստեղծվելու է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած կլինի 5 անդամից: Այն կքննի դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, ինչպես նաև նիստի ընթացքում դատավորի վարքագծին առնչվող հարցերը:
Բադասյանը տեղեկացրեց նաև՝ դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն, ներդրվելու է էլեկտրոնային մեխանիզմ:
Դատավորի թեկնածուների տարիքը 28-ից իջեցվում է 25-ի,-տեեկացրեց Բադասյանը՝ հավելելով, որ սա նոր դաշտ է ստեղծում նոր սերնդի մուտքը դեպի դատական համակարգ ապահովելու համար:
Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Բադասյանը նշեց, որ ԱԺ-ն արդարացված քայլի է գնացել՝ արագ ձևավորելով այդ հանձնաժողովը, բայց ըստ միջազգային գործընկերների՝ ապագայում դրա ձևավորման մրցութային կարգը կարիք կլինի վերականգնել:
Նախարարի փոխանցմամբ՝ այս նոր փաթեթով սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: