A
A
Հանրաքվեի արդյունքները որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկվեն, եթե այդ փոփոխությունը վերաբերում է հենց ՍԴ-ին։
Նախարարը հարցը անակնկալ որակեց, ասաց նաեւ՝ բարդ հարց է: Բադասյանը նշեց՝ եթե դիմում լինի, կքննարկեն։
Բադասյանի խոսքով՝ այդ պարագայում առաջ կգա ՍԴ դատավորներին բացարկ կամ ինքնաբացարկ հայտնելու հարցը։
Նախարարը նշեց, որ ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա։ Նրա պնդմամբ՝ սա է միակ հիմքը:
Բադասյանը հստակեցրեց, որ շահերի բախման խնդիր է տեսնում: