Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին. Վադիմիր Վարդանյան (տեսանյութ)

«Դատական համակարգում մենք ունեինք և շարունակում ենք ուենալ խնդիրներ»,- «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին.

«Չպետք է հասարակության մեջ մնա մի քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի պրոֆեսիոնալ և բարոյական որակաները»:

Նրա խոսքով՝ առանց դատական իշխանության մենք չենք կարող երաշխավորել իրավական պետության կառուցումը:

Վստահեցնում է՝ համակարգում առկա խնդիրները դատական իշխանության ներսում ևս շատ լավ գիտակցում են և համատեղ ջանքերով են փորձելու հաղթահարել խնդիրները:

Դիմելով դահլիճում նստած դատական իշխանության ներկայացուցիչներին՝ Վարդանյանն ասաց.

«Դուք պետք է արժանանաք ամենալայն վստահության և հարգանքի հասարակության կողմից,  մեր պարտականությունն է ապահովել նման հարգանքը, ձեր պարտականությունն է իրականացնել արդարադատության՝ հիմնված օրենքի, Սահմանադրության և ձեր սեփական համոզմունքի վրա»: