Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool
A A
Սպորտ

«Լիվերպուլը» գերազանցեց «Մանչեսթեր Սիթիին» պատկանող ֆանտաստիկ ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ընդգծված առաջատար «Լիվերպուլն» առաջնության 27-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տանելով «Վեսթ Հեմի» նկատմամբ՝ 3:2, գերազանցեց «Մանչեսթեր Սիթիին» պատկանող ֆանտատստիկ ռեկորդը:

Երեք տարի առաջ մանչեսթերյան ակումբն առաջնությունում տարել էր 17 անընդմեջ հաղթանակ: «Կարմիրների» համար այս հաղթանակը թվով 18-րդ անընդմեջ վիկտորիան էր:

«Լիվերպուլը» միաժամանակ կրկնել է 1972թ սահմանած իր ռեկորդը՝ սեփական դաշտում հաղթելով 21-րդ անընդմեջ խաղում: Յուրգեն Կլոպի թիմը վերջին անգամ հարազատ մարզադաշտում միավոր կորցրել էր 2019թ հունվարին, «Լեսթերի» հետ խաղում (1:1): Հավելենք, որ «Լիվերպուլն» արդեն երեք տարի է պարտություն չի կրում իր հարկի տակ Անգլիայի առաջնության խաղերում: