Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների ռեգիստր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ:

Այն հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում՝ :

 Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ»  նշագրմամբ  հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն:

Քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 

ԿԸՀ մամուլի ծառայություն