Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gevorg Hovhannisyan
A A
Քաղաքականություն

Յուրաքանչյուր ժամկետային զինծառայող իր ընկալածը տեղափոխում է բանակ․ պահեստազորի գնդապետ (տեսանյութ)

«Դրանք ոչ թե բանակի ղեկավարության, ըստ էության, բացթողումներն էին, այլ, ըստ էության, մեր բարոյա-հոգեբանական և իրավապաշտպան համակարգում առկա խնդիրներն են, որոնք տեղի են տալիս նման դեպքերի զարգացմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության նախկին ծառայող, «Իրավունքի սահման» իրավաբանական ընկերության տնօրեն, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով բանակում վերջին ժամանակներում տեղի ունեցած մահվան դեպքերին։

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե զինվորական իրավունքը որպես իրավունքի առանձին ճյուղ չզարգացնենք, կունենանք և՛ թույլ կադրեր, և՛ դրա հետևանքով առկա համակարգի նման համակարգ։

Բարոյա-հոգեբանական մասով իրավաբանը նախ նշեց, որ «բանակը հասարակության հայելին է», և հասարակությունում տեղի ունեցողն արտացոլվում է բանակում։ «Այն, ինչ տեղի է ունենում հասարակության մեջ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր ժամկետային զինծառայող իր ընկալածի շրջանակներում տեղափոխում է բանակ»,- ընդգծեց նա։

Պահեստազորի գնդապետն ասաց, որ բանակում կա որակյալ կադրի, մասնագետի պակաս։

«Եթե ցանկացած սպա զգա իրեն գնահատված, ծառայության համար նա պատասխանատու կլինի ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Բայց, ցավոք սրտի, ականատես եմ եղել շատերին, որ զինվորական ծառայությունը նրանց համար եղած-չեղած մի հաշիվ է»,- նկատեց «Իրավունքի սահման»-ի ղեկավարը։

 

Մանրամասները տեսանյութում