Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Պաշտոնական

«ՀՀ Գործողությունների ազգային պլանի կառուցվածքը եւ բովանդակությունը համարժեք է»

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի եւ Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի անունից 

Հայկական Ատոմային էլեկտրակայանում Ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ «սթրես-թեստեր» 

Գործողությունների ազգային պլանի «գործընկերային վերանայում» 

«Այսօր հրապարակվել է «Գործընկերային վերանայման» վերաբերյալ զեկույցը, որն իրականացվել է Հայաստանի գործողությունների ազգային պլանի հիման վրա, որպես ԵՄ «սթրես թեստերի» գործընթացի բաղադրիչ: Վերանայումն իրականացրվել է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կողմից, «Գործընկերների վերանայման» ամբողջական զեկույցը, վերանայման արդյունքների մանրամասնությամբ , հավանության է արժանացել Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կողմից, հրապարակվել է եւ տեղադրված է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կայքէջում1: 

«Գործընկերային վերանայումն» անցկացվել է բաց, համագործակցային ձեւաչափով, ԵՄ «սթրես-թեստերի» տեխնիկական, այդ թվում՝ թափանցիկության2 բնութագրերին լիարժեք համապատասխան: Գործընկերային վերանայումն իրականացվել է Եվրամիության եւ ԵՄ ոչ անդամ պետությունները ներկայացնող ինը փորձագետներից բաղկացած թիմի կողմից, որի կազմում ընդգրկվել են նաեւ Եվրահանձնաժողովի երկու ներկայացուցիչ եւ չորս դիտորդ3։ «Գործընկերային վերանայման» թիմը գնահատում եւ ողջունում է վերանայման ընթացքում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի՝ ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեի եւ լիցենզավորված մարմնի դրական, բաց եւ թափանցիկ գործելակերպը եւ իրենց կողմից ներկայացված բոլոր մեկնաբանություններին եւ հարցերին լուծումներով անդրադառնալու ձգտումը։ 

«Գործընկերային վերանայման» թիմը պարզել է, որ ՀՀ Գործողությունների ազգային պլանի կառուցվածքը եւ բովանդակությունը համարժեք է եւ լիովին համապատասխանում է ԵՄ «սթրես-թեստերի» պահանջներին: Թիմը գնահատել եւ ողջունել է 2016 թվականից ի վեր կատարված ողջ աշխատանքը եւ արտաքին վտանգավոր ազդեցությունից կայանների պաշտպանության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը: Այդուհանդերձ, Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի կիրառման գործընթացից բխող գործողությունների իրականացումն ապահովող անհրաժեշտ ֆիզիկական վիճակի բարելավման համար դեռեւս զգալի աշխատանք պետք է ամփոփվի, մասնավորապես կապված՝ սեյսմակայունության բարելավման, կայանի գործարկման դադարեցման իրավիճակի ընդհանուր հայեցակարգի եւ տեխնիկական 

1 http://www.ensreg.eu/armenia 2 Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կայքէջում՝ http://www.ensreg.eu/EU-Stress-Tests/Background-and-Specifications 3 ԱԷՄԳ՝ 1 դիտորդ; Ռուսաստանի դաշնություն՝1 դիտորդ; Բելառուս՝ 1 դիտորդ; Իրանի իսլամական հանրապետություն՝ 1 դիտորդ 

լուծումների մշակման, ինչպես նաեւ ախտանիշահեն «Արտակարագ իրավիճակում գործառնական ընթացակարգերի» եւ «Ծանր վթարների կառավարման ուղեցույցների» իրականացման ավարտի հետ։ 

«Գործընկերային վերանայման» թիմն առաջարկում է ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեին դասակարգել Ազգային անվտանգության գործողությունների պլանից բխող անվտանգության բոլոր բարելավումներն` ըստ անվտանգության նշանակության եւ ապահովել դրանց իրականացումն ՝ դրանց դասակարգմանը համահունչ ժամանակացույցի: Այնուհետեւ՝ առաջարկվել է մշակել համալիր պլան, իրականացնելու՝ Գործողությունների Ազգային ծրագրի «սթրես-թեստի» պահանջ հանդիսացող անվտանգության բարձրացման, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանն ուղղված ծրագրի եւ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համատեքստում անհրաժեշտ միջոցառումներ։ 

Նախապատմություն 

2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ ՝ ԱԷԿ-ների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ «սթրես- թեստերի» անցկացման առաջատարն աշխարհում

2011թվականին Հայսատանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը եւ Ուկրաինան Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորության սկզբունքով Ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի եւ Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջեւ 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը: 

ԵՄ «սթրես-թեստերի» վերջնական արդյունքների շնորհիվ բոլոր մասնակիցների՝ Եվրամիության անդամ պետությունների եւ ԵՄ հարեւան երկրների շրջանում ձեւավորվել է անվտանգության բարձրացման տեխնիկական կարեւորության մասին ընկալումը: ԵՄ «սթրես թեստերն» իրականացվել են թափանցիկ ձեւով`ի շահ քաղաքացիների եւ ավելի հզոր գլոբալ անվտանգության մշակույթի: Սկզբից ի վեր «սթրես թեստերն» իրականացվել են կամավոր հիմունքներով: Եվրահանձնաժողովը եւ Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը շարունակաբար հայտնել են իրենց պատրաստակամությունը, սատարելու՝ Եվրամիության անդամ պետություններին եւ ԵՄ ոչ անդամ երկրներին, որոնք ցանկություն են հայտնել անցկացնելու գործընկերային վերանայման գործընթաց, եւ այդպիսի աջակցություն տրամադրվել է Հայաստանին: 

Սեփական կամավոր հանձնառությանը հավատարիմ՝ 2015 թվականին Հայաստանը նախապատրաստել է Ազգային զեկույց, որում ներկայացվել են անվտանգության բարձրացմանն անհրաժեշտ շտկումների հետ կապված մի շարք առաջարկություններ; իսկ 2016 թվականին՝ ընդունել Ազգային զեկույցի վերաբերյալ «Գործընկերային վերանայում», որն իրականացվել է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կողմից: 2017 թվականին, Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի «Գործընկերային վերանայման» թիմի զեկույցից հետո, Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմինը (ՄԿՀՄ) 

նախապատրաստել է Գործողությունների ազգային պլան, ներառմամբ՝ Ազգային զեկույցում եւ «Գործընկերային վերանայման» թիմի առաջարկություններում ներկայացված անվտանգության բարձրացմանն ոււղված գործողությունների: Գործողությունների Ազգային պլանի այս տարբերակը, նրանում ընդգրկված միջոցառումների իրականացման վերաբերյալ թարմացումներով հանդերձ ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի համաձայնությանը՝ 2019 թվականի հոկտեմբերին: 

Գործողությունների Ազգային պլանի այդ «Գործընկերային վերնայումն» առաջինն էր, որը հաջորդել է 2013 եւ 2015 թվականներին Եվրամիությունում կայացած Գործողությունների ազգային պլանների փորձագիտական վերանայմանը նվիրված երկու համաժողովներին: Հետեւաբար` Հայաստանի համար ընդունված մոտեցումն էապես տարբերվելով դրան նախորդող գործողություններից, կիրառվել է միաժամանակ Գործողությունների Ազգային պլանի եւ Գործողությունների Ազգային պլանի չվերանայված թարմ տարբերակի նկատմամբ՝ եւ դարձել է անհատապես մի երկրի Գործողությունների Ազգային պլանի նկատմամբ կիրառված եւ համապատասխան հաշվետվությամբ ներկայացված առաջին նմանատիպ մոտեցումը: 

Գործընկերների կողմից վերանայման նպատակն էր «Գործողությունների ազգային պլանում» ընդգրկված միջոցառումների զարգացման ուսումնասիրությունը՝ «Ազգային զեկույցի», Սթրես թեստի «Գործընկերային վերանայման» թիմի առաջարկությունների եւ այլ համապատասխան առաջարկությունների ենթատեքստում: Միեւնույն ժամանակ այն գնահատական է տվել գործողությունների իրականացման առաջընթացի համարժեքությանը: Վերանայումն անցկացվել է երկու փուլով. Առաջին փուլում կատարվել է փաստաթղթային վերանայում, որի արդյունքում «Գործընկերային վերանայման» թիմի կողմից առաջ քաշված հարցերին տրվել են պատասխաններ Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի կողմից եւ որը ճանապարհ է բացել դեպի երկրորդ փուլ՝ փորձագիտական առաքելության այցելությանը Հայաստան՝ 2019 թ.-ի նոյեմբերի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: 

Հայկական սթրես թեստի գործընթացի վերաբերյալ մանրամասները եւ դրա հետ կապված փաստաթղթերը հրապարակվել են Միջուկային անվտանգության ոլորտում կարգավորողների եվրոպական խմբի կայքէջում՝ http://www.ensreg.eu/armenia»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն