Բացել լրահոսը Փակել լրահոսը
46559
A A
Պաշտոնական

Հանրաքվեի գործընթացում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը․

Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը և սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Դրա արդյունքում սկիզբ դրվեց և մինչև օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետևանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։

     Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաև քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետևաբար այն չի նպաստում երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

     Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով միակ այլընտրանքային, գաղափարական, ընդդիմադիր ուժը և ունենալով Հայաստանի ապագայի հստակ տեսլականը, պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը։  

     Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին և չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի։ 

ՀԿԿ Կենտկոմ