Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

«Առանձին դպրոցներում նկատվում է բացակայությունների բարձր ֆոն»

«Այս պահին տեղեկատվություն չունենք Հայաստանում կորոնավիրուսի որեւէ դեպքի մասին, խորհրդակցում ենք Առողջապահության նախարության հետ։ Առողջապահության նախարարությունը պետք է ֆոնի մասին ասի, միջնորդություն ներկայացնի, որ մենք որոշում կայացնենք»,-այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցները ժամանակավոր փակելու վերաբերյալ հարցադրումներին:

Նա նշեց, որ ունեն տեղեկություններ, որ առանձին դպրոցներում նկատվում է բացակայությունների  բարձր ֆոն, բայց սպասում են Առողջապահության նախարարության գնահատականին:

ԵՊՀ-ում դասախոսի ձերբակալելու լուրերի վերաբերյալ նախարարն ասաց՝ քանի դեռ կա քննություն, որևէ մեկնաբանություն չի տալու:

Տեղեկացրեց նաև, որ  մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին, բայց  ինչ գրաֆիկով ՝ չգիտի:

Հարությունյանը վստահեցրեց՝ քարոզարշավին որևէ բուհ կամ դպրոց ներգրավված չի եղել և չի լինելու: