Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուսանողներն ու դասախոսները պետք է հեղափոխություն անեն բուհերում. նախարար (տեսանյութ)

«Երբեմն իշխանության ընդդիմախոսների կողմից հնչում է միտք, որ սա սուպերվաչապետական համակարգ է, եկեք դա վերացնենք, բայց միաժանակ այնպիսի թեզեր են առաջ քաշվում, որ այդ մարդիկ ենթագիտակցաբար ուզում են, որ մենք ունենանք սուպերվաչապետական համակարգ»,- ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բուհերի ինքանավարության խնդրի մասին եւ նշելով, որ նույն իրավիճակն այս օրենքի քննարկման ժամանակ  է"

«Եկեք կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում: Ուզում ենք մի օրենք, որը բուհերում բոլոր գործընթացների յուրաքանչյուր քայլ նկարագրելո՞ւ է, թե՞ ուզում ենք ինքնավարություն»:

Ինչ վերաբերում է մայրենի լեզվի ոչ պարտադիր դառնալու խնդրին, նախարարն ասում է՝ հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդման պարտադիր դրույթը պիտի հանվի, և այդ իրավունքը տրվի բուհերին.

«Այն գիտելիքը, որը մեր ուսանողները անցնում են բուհում, պետք է անցնեն դպրոցում: Անցումային դրույթի մեջ դրված է 3 ժամանակ, ոչ մեկ դա չի ասում»:

Նա վստահեցրեց, որ այդ երեք տարիների ընթացքում դպրոցներում բարեփոխումներ կլինեն:

Նախարարն ասաց՝ մենք այդ հարցը թողնում ենք բուհերին։

«Քննարկեք, հիմնավորեք ու ինքներդ ընդունեք»,- ասաց նա։

Նախարարն անդրադարձավ ֆակուլտետներում դեկանների աշխատանքին, պնդեց՝ ուսանողներն ու դասախոսները պետք է հեղափոխություն անեն բուհերում։ 

«Եթե որևէ ֆակուլտետում դասախոսների մեծամասնությունը գնում և ընտրում է այն մարդուն, ով կործանել է այդ ֆակուլտետը, մենք չենք կարող ամեն ֆակուլտետին մի ոստիկան դնել: Հարգելի՛ ուսանողներ, մենք ձեր փոխարեն ուսանողական խորհուրդ չենք ընտրելու»,- ասաց Հարությունյանը։