Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այն դառը դասերը՝ ինչպես է զավթվել կրթական համակարգը, այլևս պիտի տեղ չունենան Հայաստանում. Լ. Բարսեղյան (տեսանյութ)

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը վերհաստատեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պնդումները՝ իներցիայով առաջ շարժվելու վերաբերյալ.

«Մի միջավայր կա բուհական համակարգում, որը կարելի է կոչել հարմարվողականության, հարմարավետության միջավայր, բացառություններ կան, բայց ինչ-որ պահպանողական համախտանիշի պարբերաբար առերեսվում ենք, և հեղափոխական մոտեցումների անհրաժեշտություն կա»,-պնդում է Բարսեղյանն ու ներկայացնում իր առաջարկները:

Ասում է՝ համալսարանների հոգաբարձուների խորհրդում նախատեսվող մեկ ուսանողը քիչ է, պետք է ավելացնել:

Բարսեղյանն ասում է՝ այն դառը դասերը, թե ինչպես է զավթվել կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհական ուսումնական համակարգը , այլևս պիտի տեղ չունենան Հայաստանում:

Բարսեղյանն անդրադարձավ նաև գրագողության դեպքերին, նշեց, որ սա պետք է արմատախիլ անել օրենսդրությամբ:

«Պիտի որակազրկվեն բոլոր նրանք, ում աշխատություններում կան զարմանահրաշ կրկնություններ իրենցից վաղ գրված գիտաշխատությունների հետ»,- ասաց նա։