Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-hWil8Gs8rM
A A
Պաշտոնական

«Հանրաքվեի այո արդյունքը լրացուցիչ լիցք կհաղորդի»․ «Ժողովրդավարական Հայրենիք»

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի  որոշումը

    Սահմանադրական դատարանը, ինչպես դատաիրավական, պետական կառավարման  և ինքնակառավարման ամբողջ համակարգը, տասնամյակներ շարունակ սպասարկել են ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբավորմանը։

  2018թ-ին իշխանափոխությունից հետո  վերոթվարկված համակարգերը սահմանադրականության դաշտ բերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու  գործընթացը բավարար չէր և իրականացվում էր ոչ հեղափոխական մեթոդներով, որը հանգեցրել է գործող իշխանության տեղապտույտի և կառավարման համակարգի ճգնաժամի, ինչը շատ ավելի ցայտուն դրսևորվեց  Սահմանադրական դատարանի դեպքում։

  Առնվազը մեկ տարի առաջ պետք է նախաձեռնվեր 2015թ-ի ժողովրդի կողմից մերժված  Սահմանադրության համապարփակ փոփոխությունը, այդ դեպքում անհրաժեշտություն չէր առաջանա պետական սուղ միջոցները ներդնել լոկալ հանրաքվե անցկացնել, թեկուզ և կարևոր հարցի շուրջ։ 

  Հանրաքվեի գործընթացը լարվածության մեջ է պահելու ինչպես ամբողջ պետական կառավարման համակարգը, այնպես էլ ողջ ժողովրդին, բնականաբար նախկիններն իրենց հսկայական  ֆինանսական ու մեդիա հնարավորությունները կօգտագործեն ապակողմնորոշելու ժողովրդին՝ էլ ավելի խորացնելով լարվածությունն ագրեսիվ փոքրամասնության և ժողովրդի լայն զանգվածների միջև, մեծացնելով առկա ատելության  չափաբաժինը, միաժամանակ նախկիններին վերակենդանանալու լրացուցիչ լիցք է հաղորդվում, փորձելով կրկին սողոսկել քաղաքական դաշտ, ինչը գործող ական է դառնալու մեր պետականության համար։ Այս վտանգները չէր լինի, եթե ժամանակին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, տրվեր նախկին ռեժիմի իրավաքաղաքական  գնահատականը, ներդրվեր վեթթինգ և անցումային արդարադատությունը, գողերին և ավազակներին պատասխանատվության ենթարկեին, վերադարձվեր պետությունից և ժողովրդից գողացված տասնյակ միլիարդավոր դոլարները։

  Հաշվի առնելով ստեղծված անկայուն իրավիճակը և առկա վտանգները, ինչպես նաև նախկին գործընկերային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ «Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար աջակցում է սահմանադրական փոփոխության ներկայացված հոդվածներին, համոզված լինելով, որ հանրաքվեի այո  արդյունքը լրացուցիչ լիցք կհաղորդի իշխանություններին հեղափոխությունը լիարժեք ու վերջնական հաղթանակի հասցնելու համար։