Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport sexani tenis 1
A A
Սպորտ

Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի 2020թ չեմպիոնները

«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում փետրվարի 22-23-ին կայացել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը։

Տղամարդկանց մենախաղում երրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դարձել արցախցի Վարուժան Բաղդասարյանը։ Նա եզրափակիչում հաղթել է Մելքոն Հովհաննիսյանին։

Կանանց մենախաղում Ռուբինա Վարդանյանը եզրափակիչում պարտության մատնելով Էլեն Բախտաջյանին, ութերորդ տարին անընդմեջ հռչակվել է չեմպիոն:

Վարուժան Բաղդասարյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաև զուգախաղում՝ հանդես գալով Մելքոն Հովհաննիսյանի հետ: Կանանց զուգախաղում չեմպիոն է դարձել Հասմիկ Մաթևոսյան – Միլենա Ասոյան զույգը: