Բացել լրահոսը Փակել լրահոսը
87545935_602322900316571_6984141522270683136_n
A A
Քաղաքականություն

Արցախն ինքնորոշվել է վաղուց․ Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է, որ երկրորդ եւ երրորդ նախագահները բազմիցս հրապարակորեն ասել են, որ Արցախը երբևիցե չի պատկանել Ադրբեջանին և չի կարող ենթարկվել Ադրբեջանին։

«Բայց փաստաթղթերի մեջ բան չի փոխվել դրանից էլ օգտվում են»։

Նա նշում է, որ 1991 թվականին պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ իրենք  հավաքագրել են Արցախի հիմնահարցի պատմաիրավական հիմքերը։ 

«Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է կրկնում, որ նախորդ ժառանգությունը վատն է։ Եթե ժառանգությունը վատն է, մերժիր,  մերժիր Մադրիդյան սկզբունքների այն վիճակում, որը կա և մշակիր նորը,  բայց ոչ Մյունխենյանը։ Վարչապետը ասաց՝ դա պայմանական ենք կոչել Մյունխենյան սկզբունքներ, հասկանալի է, որ դա հակակշիռ չէ Մադրիդյան պիղծ սկզբունքներին»։

Լարիսա Ալավերդյանը նշում է, որ բոլոր այն հայտարարությունները, որ ազատագրված և վերամիավորված հողերը կոչում են զուտ անվտանգության գոտի, տանում է նույն փակուղին, որ տարել է 1991-92 թվականներին։

«Դա չի համապատասխանում Ադրբեջանի Սահմանադրությանը։ Ադրբեջանի Սահմանադրոթյան մեջ կա մեկ ինքնավար սուբյեկտ՝ դա Նախիջևանի Հանրապետությունն է։  Արցախի Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզ չկա, դա վաղուց չկա ադրբեջանական վարչական օրենսգրքում կամ վարչական քարտեզների վրա, անիմաստ է ընդհանրապես առանձնացնել։ Ժամանակին Բակո Սահակյանը ասել է՝ արգելում եմ ասել ազատագրված տարածքներ և Արցախ, այդ բոլորը վերամիավորված է»։

Լարիսա Ալավերդյանն ասում է՝ պետք է հստակեցնեն, որ Արցախի անվտանգությունը կայացել է ցեղասպանական վտանգի ներքո։

«Պետք չէ փնտրել կոմպրոմիս ցեղասպանի և ցեղասպանվողի միջև, լսե՞լ եք, որ հրեաների և նացիստների միջև 1945 թվականից հետո փնտրեն կոմպրոմիս, ոչ։ Ովքեր որ կատարել են Ցեղասպանությունը, պատժվել են և երկիր են ստացել։ Փաստորեն՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեղավոր ենք, որ թույլ չենք տվել, որ մեզ սպանեն մեր տներում»։ 

Լարիսա Ալավերդյանը սխալ է ընդունում այն մոտեցումը, որ հաճախ նշվում է, որ Արցախը  պայքարում է ինքնորոշման իրավունքի համար, քանի որ, ըստ նրա, Արցախն ինքնորոշվել է վաղուց։

«Պարսկական կայսրության ներքո նա ինքնորոշած է եղել, ուներ կիսանկախ կարգավիճակ։ Իսկ 1918 -20 թվականը նա չի ենթարկվել Ադրբեջանին և Սովետական Միությանը, հետո նրան տվել ինքնավար մարզ անունը։ Դա ճանաչում է նրա ինքնորոշման իրավունքը։ Մենք ոչ թե պետք է խոսենք, որ Արցախը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, այլ արդեն ձեռք բերած իրավունքը Արցախի դեմ դուրս է եկել զենք ու զրահով, դա բոլորովին ուրիշ կոնցեպտ է»,- ասում է նա։