Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Երևանում և Ստեփանակերտում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի կազմակերպությամբ։ Խորհրդաժողովին կմասնակցեն Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Օրակարգում Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտներն են՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար և այլն։ Նախորդ խորհրդաժողովը եղել է 2016-ին։

Խորհրդաժողովի բացմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի ավարտին կունենան քաղաքական հստակ ուղեցույց, ընդհանուր ռազմավարության մարտավարական ծրագրեր և կորոշեն առաջիկա տարիների առաջնահերթությունները։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը, նա ընդգծեց, որ առաջ են մղելու այդ գործընթացը։ «Ուրախ ենք ասելու, որ ԱՄՆ շատ նահանգներ, մեծ թվով քաղաքական մակարդակի մարմիններ ճանաչման որոշում են կայացրել։ Այդ աշխատանքը պետք է շարունակվի, և պետք է ծրագրենք առավել արդյունավետ և նպատակաուղղված միջոցներ, որպեսզի հասնենք հաղթանակի»,- նշեց նա։