Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fonseka
A A
Սպորտ

Մխիթարյանը շատ լավ տպավորություն թողեց. Պաուլու Ֆոնսեկա

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Լեչեի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակը: Պորտուգալացի մասնագետը հատկապես գովասանքի խոսքեր է ասել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վերջերս է վերականգնվել վնասվաքից: «Լեչեի» հետ խաղում մեր ֆուտբոլիստը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Ես խաղից առաջ շատ հանգիստ էի, քանի որ թիմը շատ ջանադրաբար էր մարզվում: «Լեչեն» գտնվում էր վերելքի մեջ, բայց ես վստահ էի իմ խաղացողների վրա: Մենք շատ լավ անցկացրինք առաջին 30 րոպեները: Ես ուրախ եմ, որ երկրորդ խաղում էլ գոլ բաց չթողեցինք, թիմը լիովին կատարեց իր առաջադրանքը: Երբ երկու կենտրոնական կիսապաշտպանները լավ են խաղում, թիմը լիովին կերպարանափոխվում է: Մխիթարյանը շատ լավ տպավորություն թողեց, նա հոյակապ փոխանցումներ էր կատարում և ճիշտ որոշումներ կայացնում: Հատկապես լավ է գործում հարձակման ժամանակ, ինչը մեզ առավելություն է տալիս մրցակցի նկատմամբ», - ասել է Պաուլու Ֆոնսեկան:

Հավելենք, որ մասնագետները Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել են 8,3 բալով: Նա ետ է մնացել միայն հարձակվող Էդին Ջեկոյից (8,7), որն այս խաղում նույնպես դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: