Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 1
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Լեչե». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի «Ռոմա» - «Լեչե» հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է հռոեմական ակումբի թվիթերյան էջը, մեր ֆուտբոլիստը հայտավորված է թիմի մեկնարկային կազմում:

«Ռոման» 24 տուրից հետո 39 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Լեչեն» 25-ով գտնվում է 16-րդ հորիզոնականում:

«Ռոմա» - «Լեչե» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Խաղի ուղիղ եթերը այստեղ.