Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess gyumri
A A
Սպորտ

Շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը 1-ին տեղը գրավեց նորվեգական մրցաշարում 

Գյումրին ներկայացնող շախմատիստները նորվեգական Կրագերոյի քաղաքապետարանի (Գյումրու քույր քաղաքն է – հեղ.) հրավերով երկրորդ անգամ մասնակցեցին Կրագերո Ռեզորտ Չեսս-2020 միջազգային մրցաշարին:

A մրցաշարում հանդես եկող ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր,միանձնյա գրավեց առաջին տեղը և արժանացավ գլխավոր մրցանակին: Նա կպարգևատրվի 20 հազար նորվեգական կրոնով:

Շվեդիան ներկայացնող Յուն Մին Սեոն 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ 6,5 միավոր վաստակած ուկրաինացի Յուլյա Օսմակը լրացուցիչ ցուցանիշներով եզրափակեց ուժեղագույն եռյակը:

Մեր մյուս շախմատիստները՝ միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, անհաջող հանդես եկան և 50-րդ հորիզոնականից ցածր տեղեր զբաղեցրին: B մրցաշարում հանդես եկած Սյուզաննա Առաքելյանը 4 միավորով զբաղեցրեց 49-րդ տեղը։