Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

«Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ»

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝
 
- Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր.
 
- Շուշիի քրեակատարողական հիմնարկ.
 
- Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
 
Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։ 
 
Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՛ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը։
 
Հարգանքով՝ 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին