Բացել լրահոսը Փակել լրահոսը
M_6549
A A
Պաշտոնական

Չինաստանում դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76769  լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200  դեպք, որից 8-ը մահվան ելքով:

Աշխարհում արձանագրված դեպքերը 22.02.2020թ. դրությամբ

Տարածաշրջան 

N

Հիվանդության արձանագրման ամսաթիվ

Երկիր

Հիվանդության հաստատված դեպքեր

Մահվան ելքով հիվանդներ

Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան

1

01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ)

Չինաստան

76392

2348 

2

14.01.20

Ճապոնիա

110

1

   

«Diamond Princess» նավ

634 

2

3

19.01.20

Կորեա

346 

4

23.01.20

Վիետնամ

16

0

5

24.01.20

Սինգապուր

86

0

6

25.01.20

Ավստրալիա

21

0

7

25.01.20

Մալայզիա

22

0

8

27.01.20

Կամբոջա

1

0

9

30.01.20

Ֆիլիպիններ

3

1

Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան

10

12.01.20

Թաիլանդ

35 

0

11

24.01.20

Նեպալ

1

0

12

27.01.20

Շրի Լանկա

1

0

13

30.01.20

Հնդկաստան

3

0

Եվրոպայի տարածաշրջան

14

25.01.20

Ֆրանսիա

12

1

15

28.01.20

Գերմանիա

16

0

16

29.01.20

Ֆինլանդիա

1

0

17

30.01.20

Իտալիա

21

18

31.01.20

Մեծ Բրիտանիա

9

0

19

31.01.20

Իսպանիա

2

0

20

31.01.20

Ռուսաստան

2

0

21

31.01.20

Շվեդիա

1

0

22

04.02.20

Բելգիա

1

0

Ամերիկայի տարածաշրջան

23

21.01.20

ԱՄՆ

35 

0

24

26.01.20

Կանադա

0

Արևելյան Միջերկրածովյան 

տարածաշրջան

25

30.01.20

ԱՄԷ

11

0

26

14.02.2020

Եգիպտոս

1

0

27

19.02.2020

Իրան

28

5

 

Ընդամենը

77810

2360 

 

Վերը նշված տվյալները փաստում են այն մասին, որ Չինաստանում արդեն իսկ դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում։ 

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով: 

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։ 

 

ՎԱՐԱԿՈՎ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.

 

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,  
  • Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, 
  • Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), 
  • Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ  բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: