Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետեւելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։

Նշվում է, որ այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։