Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+donigyan
A A
Սպորտ

Հայաստանի աթլետ Ալեքս Դոնիգյանը 5-րդ տեղն է գրավել Մադրիդի ուժեղ մրցաշարում (տեսանյութ)

Հայաստանը ներկայացնող արագավազորդ Ալեքս Դոնիգյանը 5-րդ բարձր տեղն է զբաղեցրել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած World Athletics Indoor Tour-ի մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

60 մ արագավազքի նախնական մեկնարկում մեր մարզիկը 6.66 վրկ արդյունքով իր ենթախմբում զբաղեցրել է 4-րդ տեղը և մտել եզրափակիչ: Ութ ուժեղագույնների պայքարում Ալեքս Դոնիգյանը 6.68 արդյունքով գրավել է 5-րդ տեղը, քանի որ նախնական փուլում 3-րդ տեղերը գրաված երկու աթլետներն որակազրկվել են սխալ մեկնարկի համար: 

Լավագույն է ճանաչվել ամերիկացի Ռոնի Բեքերը, որը ցույց է տվել 6.44 արդյունք: Նրան հաջորդել են ամերիկացի Դիմեկ Կեմպը և սլովակ Յան Վոլկոն: 

Հիշեցնենք, որ Ալեքս Դոնիգյանը փետրվարի 16-ին կայացած աթլետիկայի Ստամբուլի ձմեռային բաց առաջնությունում զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը: