Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Ամերիկուհի աթլետ Էլիսոն Հալվերսոնն այսուհետ կներկայանա Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Հայկական արմատներ ունեցող ամերիկուհի թեթևատլետ Էլիսոն Հալվերսոնն այսուհետ հանդես կգա Հայաստանի եռագույնի ներքո: Այս մասին իր ֆեյսբության էջում հայտնել է անձամբ մարզուհին:

Ինչպես հայտնում է timesofsandiego ամերիկյան կայքը, պրոֆեսիոնալ յոթնամարտիկ Էլիսոն Հալվերսոնը իր սպորտային քաղաքացիությունը փոխել է, քանի որ ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա հնարավորություն չի ունեցել օլիմպիական ուղեգիր նվաճել:

«Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց միշտ մտածել եմ այդ երկրի քաղաքացիության մասին: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էիմիյանին երբ հայտնեցի, որ մորական կողմից հայ եմ և ցանկանում են հանդես գալ Հայաստանի հավաքականից, նա ասաց, որ ամեն ինչ կանի անձնագիր ստանալու և Եվրոպայում վարկանիշային մրցումներին մասնակցելու համար», - նշել է 27-ամյա մարզուհին:      

Ըստ աղբյուրի, անցյալ տարվա սեպտեմբերին Էլիսոն Հալվերսոնը և նրա հայուհի մայրը (օրիորդական ազգանունը Ստեփանյան է) դիմել են Գլենդելի Հայաստանի դեսպանատանը՝  Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով: Եվ ահա, ամերիկուհի մարզուհին փետրվարի 20-ին ժամանել է Երևան և ստացել ՀՀ անձնագիր: Այժմ մնում է թույլտվություն ստանալ նաև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից: Էլիսոն Հալվերսոնը հույս ունի, որ տեղափոխման հարցը նույնպես արագ կլուծվի, և ինքը հնարավորություն կունենա պայքարելու 2020թ օլիմպիական 24 ուղեգրերից մեկի համար: