Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0112
A A
Տնտեսություն

ՀՀ-ն կարողացավ ամենաշատն օգտվել ԵԱՏՄ անդամակցությունից․ տնտեսագետ (տեսանյութ)

«2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում ռեկորդային Համախառն ներքին արդյունքի աճի տարի է։ ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս», -   այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
 
Տնտեսական ակտիվության տոկոսը, ըստ Սաֆարյանի, կազմել է 7,8 տոկոս։ ՀՀ տնտեսության մեջ, վերլուծաբանի խոսքերով, բացի գյուղատնտեսությունից՝ մյուս բոլոր 
ճյուղերն ապրել են էական զարգացում։
 
«Թեղուտ հանքավայրի շահագործման հաշվին արդյունաբերությունը 2 անգամ ավելի մեծ աճ է գրանցել, քան 2018 թվականին։ 4,5 տոկոս աճ է ապրել շինարարությունը», - ընդգծեց նա։
 
ԵԱՓԱ համակարգողն ասաց, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը նույնպես զարգացում է գրանցել. դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման աճը կազմել է մոտ 11 տոկոս, Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ գլխավոր գործընկերը, Հայաստանում ներդրումների 51 տոկոսը, ռուսական ուղիղ տրանսֆերների 63-65 տոկոսը ռուսականներն են։
 
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանը տնտեսական աճի պատճառների մասով նշեց երեք գործոն. արտահանման աճ, կոռուպցիայի դեմ պայքար, զբոսաշրջության աճ։ 
 
«Որպեսզի մենք դառնանք միջին եվրոպական երկրի մակարդակի, արևելյան երկրների մակարդակի, մեր ՀՆԱ-ն մեկ շնչին պետք է հասնի 7000 դրամի», - ընդգծեց տնտեսագետը։
 
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցունակ է։ 
 
«Այն, ինչ իմ գործընկերները նշեցին, գալիս են հավաստելու, որ եթե երկիրը նախահարձակ է, եթե լուրջ է վերաբերվում իր պարտականություններին, գործընկերային հարաբերություններին, ապա կարող է ճեղքում մտցնել և ունենալ առաջընթաց։ Ասեմ, որ մեր գործընկեր պետություններն օրինակ են բերում ՀՀ-ն՝ որպես երկիր, լինելով ավելի կոմպակտ տնտեսության առումով, համեմատաբար ավելի փոքր ծավալ ունեցող, կարողացավ ամենաշատն օգտվել ԵԱՏՄ անդամակցությունից, առավել ևս նախագահությունից», - նշեց տնտեսագետը։
 
Մանասերյանը նաև կարևորեց Բելառուսի օրինակով Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը լուծելը։