Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ատելություն դրսեւորող անձն առաջին հերթին իրեն է վնասում. հոգեբան (տեսանյութ)

«Ատելությունն այն դեստրուկտիվ էմոցիան է, որը կարող է որոշ առումով անձը ոչնչացնել», - կարծում է հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

Ըստ նրա՝ ցանկացած հեղափոխությունից հետո տվյալ ազգը, սոցիումը պառակտվում է 2 մասի, որից մի մասը ինչ-որ բանի կողմ է, մյուս մասը՝ դեմ։ 
 
«Այն մարդը, որը դրսևորում է ատելություն, առաջին հերթին իրեն է վնասում։ Նա, այդ ատելության մթնոլորտում լինելով և դա հեռարձակելով դեպի դուրս, ձեռք է բերում հիվանդություններ» ։
 
Հոգեբանի խոսքերով՝ այդ մարդիկ առաջին հերթին վնասում են իրենց և իրենց մերձավորներին։
 
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրյանը նշեց, որ ատելության խոսքն այսօր աշխարհում դեպի իրավական ձևակերպում է ստանում, այսինքն՝ բռնության կոչերն են ձևակերպվում որպես ատելության խոսք։
 
 «Հիմնական տիրույթը համացանցն է, որը ստեղծել է պարարտ հող։ Որովհետև փաստացի երկրի բնակչությունը կամ մարդկության մեծ մասը նաև ստացել են հանրային խոսքի հանրավորություն, ինչը նաև չի եղել երբեք։ Եվ մյուս կողմից մարդիկ շատ արագ խմբավորելու հնարավորություն ունեն, ինչը ռեալ աշխարհում շատ ավելի երկարատև պրոցես է (համախոհներ գտնելը և այլն)։ Այս ամենը բերել է նրան, որ շատ երկրներում իրավական կարգավորումներ են մտցնում, որովհետև ակնհայտ է, որ ատելության խոսքն օնլայնում վաղ թե ուշ օֆֆլայն է դուրս գալիս, ինչը մենք տեսնում ենք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմնականում ատելության խոսք տարածողները թույլ հոգեբանությամբ մարդիկ են։ 
 
Եվրամիությունը, ըստ փորձագետի, բանակցություններ է վարում սոցիալական ցանցերի, «Ֆեյսբուք»-ի հետ, որպեսզի խստացնի վերահսկողությունը։ Հայաստանի մասով Մարտիրոսյանն ասաց, որ «Ֆեյսբուքում» ատելության խոսքն այդքան լավ չի վերահսկում, ինչպես նաև պատճառներից մեկն էլ ներքաղաքական իրողություններն են։ 
 
«Ինչպես մոտ, այնպես էլ այլ հասարակություններում սրացումներ լինում են՝ սովորաբար քաղաքական իրավիճակից ելնելով, օրինակ Եվրոպայում միգրանտների հոսքը բերեց։ Մեզ մոտ երկու տարի է՝ քաղաքական լարվածությունը չի նվազում», - նկատեց մեդիափորձագետը։ 
 
Ծատուրյանը հարցադրում արեց նաև, թե հայհոյանք, ատելություն տարածողները «վարձու աշխատողներ են»։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։