A
A
Արամ Ոսկանյանը գլխավորել է ղազախական «Ատիրաուն». նրան կօգնի Հայաստանի կանանց հավաքականի մարզիչը
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակից «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Ալաշկերտի» ավագ մարզիչ Արամ Ոսկանյանը: Այդ մասին հայտնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը:
44-ամյա մասնագետն այժմ գտնվում է Թուրքիայում, որտեղ իր թիմի հետ անցկացնում է ուսումնամարզական վերջին հավաքը:
Ի դեպ, Արամ Ոսկանյանի օգնական է նշանակվել Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը, որը փետրվարի 28-ից ուսհավաք պետք է անցկացնի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մարտի 4-ին և 6-ին ընկերական խաղերում մրցի Լիտվայի թիմի հետ: