Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Կոկա-կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը» (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե պատրաստ չէր Մյունխենյան  հանդիպմանը, « չնայած այն հանգամանքին, որ և ինքը, և իր աշխատակազմը պետք է վաղօրոք կանխատեսեին, թե ինչ հարցեր են բարձրաձայնվելու ադրբեջանական կողմից»։

Քաղաքագետը նաև ընդգծում է , որ մեր բախտը բերեց,  քանի որ Իլհամ Ալիևը նույնպես լավ չէր պատրաստվել այս հանդիպմանը։

 «Փաշինյանի առաջին սխալն այն էր, որ ինքը կարծես թե կարդացել էր Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որտեղ նա բացահայտել էր Խոջալուի դեպքերը: Այդ հարցազրույցը տրվել էր ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթին, այլ «Նեզավիսիմայա գազետա»-ին»,- ասաց  նա։

«Ալիևը բացարձակ  չթաքցրեց, որ առաջ է տանելու այն  նույն կեղծ թեզերը․ որոնցով առաջնորդվում է »,- ասում է Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետն փաստում է  , որ Փաշինյանը պիտի արձագանքեր, սակայն նա լռեց։

 «Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ էթնիկ դրություն է եղել 1989 թ. Արցախում: Մինչդեռ  Ալիևն այդ թիվը 8000-ով ավելացրեց՝ հօգուտ իրենց, և 5-6 հազարով նվազեցրեց հայերի թիվը»,-ասաց քաղաքագետը ։

Իսկ  համեմատությունը  Տիգրան Մեծի ժամանակաշրջանի հետ քաղաքագետը համարում է շատ ճոխ։

«Ադրբեջանին կարելի էր համեմատել կոկա-կոլայի հետ, որովհետև կոկա-կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը, իսկ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի հետ Ադրբեջանին համեմատելը շատ ճոխ էր նրանց համար»,-նշում է  Գագիկ Համբարյանը։

Մանրամասները տեսանյութում