Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Քաղաքականություն

Խոսում են՝ բենզինը թանկացել է․ վարչապետն անեկդոտ պատմեց

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անեկդոտ պատմեց՝ կապված բենզին թանկացման մասին։ Անեկդոտ պատմելու առիթը գործադիրում քննարկվող ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցն էր։

«Էներգայախնայության թեման մեր հանրության համար առավել հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա՝ խոսում են, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչի ես միշտ 1000 դրամի եմ լցնում։

Էներգայախնայությունը իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է, որովհետև այսօր ՀՀ քաղաքացիները իրենց աշխատավայրերի, տների տաքացման, ջերմացման և հովացման համար ծախսում են իքս գումար, որը կարող է նվազեցվել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգայախնայության համար։ Եթե մենք բնակարանի ջեռուցման համար 1000 դրամ ենք ծախսում, ջերմախնայողության ներդրում անելու պարագայում ենթադրենք կծախսենք 700 դրամ և օրինակ՝ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենան մեր ընտանեկան ծախսերի բյուջեի վրա։ Էներգախնայողության համար մեզ համար պետք է ռազմավարական առաջնահերթություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։