Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport siti
A A
Սպորտ

ՈԻԵՖԱ-ն կարող է ևս մեկ գործ հարուցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն, կարող է ևս մեկ գործ հարուցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՝ կապված ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման հետ։ Այդ մասին գրում է The Guardian անգլիական թերթը:

Անցած շաբաթ ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար երկու տարով զրկվել է եվրոպական գավաթների մրցաշարերին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև ակումբն տուգանվել է 25 միլիոն ֆունտ ստեռլինգով։

Աղբյուրը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն կարող է նոր գործ հարուցել նաև կապված հովանավորչության հետ: Etihad Airlines ավիաընկերությունը, որը ակումբի գլխավոր հովանավորն է, պատկանում է Աբու Դաբիի էմիրության թագաժառանգը Շեյխ Մուհամեդ բին-Զայեդ ալ-Նահյանին, ով «Մանչեսթեր Սիթիի» սեփականատե Շեյխ Մանսուրի եղբայրն է: 

ՈւԵՖԱ-ն ցանկանում է պարզել, արդյոք Etihad Airlines-ի հովանավորչության պայմանագրերը համապատասխանում են շուկայական գներին, թե Մանսուրը իր անձնական գումարներն է ներդրել, որպեսզի թաքցնի ակումբի ֆինանսական կորուստները։