Բացել լրահոսը Փակել լրահոսը
87274122_286683292305807_6679246557046374400_n
A A
Քաղաքականություն

Նոր նախագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին սահմանումը (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծ,  որի վերաբերյալ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենում աշխատանքային քննարկում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ գործող օրենքը թույլ է տվել համակարգը զարգացնել, բայց տարիների ընթացքում նոր մոտեցումներ ձևավորելու պահանջ է առաջացել, ինչն էլ առիթ է դարձել նոր  օրինագիծ մշակելու համար։ 

Գործող օրենքն, ըստ պարոն Մաթևոսյանի՝ կոչվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին ՀՀ օրենք, որում կար կանխարգելիչ և արագ արձագանքման հատվածներ։ Նոր օրինագծում 3 ուղղության վրա է շեշտը դրվել՝ աղետների ռիսկերի նվազեցում, ծագած իրավիճակում արագ արձագանքում և  վաղ վերականգնում, և վերականգնողական աշխատանքների կատարում։ 

«Այս օրենքում մի կարևոր պահ կա, դա արտակարգ իրավիճակ ռեժիմի հայտարարման մասին է։  Մենք տեսնում ենք, որ ժամանակի պահանջը խոսում է դրա անհրաժեշտության մասին։ Օրինակ՝ Չինաստանում այսօր ընթացող վիճակը ցույց է տալիս, թե ինչպես են հայտարարում  արտակարգ իրավիճակ, և սահմանափակվում է բնակչության գործունեությունը։ Այս նախագծով նախատեսված է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին սահմանումը»,- ասաց Համլետ Մաթևոսյանը։