Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aeroflot
A A
Սպորտ

Aeroflot Open 2020. Հայաստանը հայտավորել է 13 շախմատիստ

Այսօր Մոսկվայում կմեկնարկի շախմատի Aeroflot Open 2020 միջազգային խոշոր մրցաշարը:

Հայաստանից հանդես կգան 13 շախմատիստ: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը հայտավորվել են A, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Գևորգյանը՝ B, իսկ Մարիամ Մկրտչյանը, Առնոլդ Մինասյանը, Արթուր Ղարագյոզյանը՝ C խմբում։

Առաջին տուրում մեր շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները.

Վիտալիա Սիվուկ (Ուկրաինա) - Գաբրիել Սարգսյան

Կայդո Կուլաոտս (Էստոնիա) - Հայկ Մ. Մարտիրոսյան

Շանթ Սարգսյան – Եվգենի Կարդաշևսկի (Ռուսաստան)

Մանուէլ Պետրոսյան – Միտալ Ադիտյա (Հնդկաստան)

Մուհամադալի Աբդուռահմոնով (Ուզբեկստան) - Էլինա Դանիելյան

Լիլիթ Մկրտչյան – Էրիկ Չիբուխչյան (Ռուսաստան)

Աննա Սարգսյան – Ֆադեյ Մոչալին (Ռուսաստան)

Ալեքսեյ Գուդայդուլին (Ռուսաստան) - Տիգրան Հարությունյան

Անտոն Ժուկով (Ռուսաստան) - Հովիկ Հայրապետյան

Դավիթ Գևորգյան – Ազամատ Ուտեգալիև (Ղազախստան)

Էյլուլ Սելիկ (Թուրքիա) – Առնոլդ Մինասյան

Բոլորիս Գրոզովսկի (Ռուսաստան) - Արթուր Ղարագյոզյան

Մարիամ Մկրտչյան – Դմիտրի Գուլիև (Ռուսաստան)

Մրցաշարը կընթանա շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, և կավարտվի փետրվարի 27–ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է 140 հազար եվրո: