Չեմպիոնների լիգա. «Աթլետիկոն» հաղթում է գործող գավաթակրին, իսկ Հոլանը սանձում «ՊՍԺ»-ին
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:
Անգլիական «Լիվերպուլը» Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ անցած տարի դարձել էր մրցաշարի հաղթող, հյուրընկալվեց տեղի «Աթլետիկոյին»: Տանտերերը խաղասկզբում խփած միակ գոլի շնորհիվ անսպասելի հաղթանակ տարան՝ 1:0: Սա անգլիական ակումբի առաջին սայթաքումն էր 2020 թվականին: Ի դեպ, «Լիվերպուլին» ամբողջ խաղի ընթացքում չէր հաջողվել դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին: Նման բան թիմի հետ պատահել էր երկու տարի առաջ:
Օրվա երկրորդ խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին: Տանտերերը թիմի նորեկ Էրլինգ Հոլանի խփած երկու գոլերի հաշվին կարևոր հաղթանակ տարան Փարիզ մեկնելուց առաջ՝ 2:1: «Բորուսիայի» 19-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշարում արդեն 10 գոլ է խփել: Դա երկրորդ արդյունքն է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեից հետո, որը 10 գոլի հեղինակ դարձել է 18 տարեկան հասակում:
Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին: