Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԸՀ
A A
Պաշտոնական

Հրապարակվել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած անձանց ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը։

Ամբողջական ցանկը՝ 

Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Գոհար Մելոյան, Նոննա Սարգսյան, Արսեն Բաբայան, Անի Մելքոնյան,  Էլինար Վարդանյան, Վարազդատ Հարությունյան, Տիգրան Աթանեսյան, Արմեն Անդրիկյան, Աստղիկ Մաթևոսյան, Վլադիմիր Գաբրիելյան, Արտակ Ասատրյան,  Էդգար Թումասյան,  Սիրանուշ Սահակյան, Արթուր Պիվազյան, Անահիտ Սարգսյան, Սամվել Սիմոնյան, Արսեն Մկրտչյան, Էմմա Դավթյան, Սոֆյա Խառատյան,  Լուսինե Մարտիրոսյան,  Գարեգին Պետրոսյան,  Արթուր Բուդուրյան,  Մարիամ Բերբերյան , ․ Զորայր Հարությունյան,  Արշակ Խաչատրյան,  Արթուր Նարինյան,  Մհեր Հակոբյան, Սվետլանա Հովհաննիսյան,  Դավիթ Ավագյան, Իրինա Դանիելյան,  Մանվել Կոստանդյան,  Շուշան Հարությունյան, Ռուզաննա Տեր-Վարդանյան , Լուսինե Բակումյան,  Սպարտակ Առաքելյան,  Գեորգի Մելիքյան,  Աիդա Ստեփանյան, Ռուբեն Սահակյան,  Նարինե Բեգլարյան,  Ռոզա Ամիրովա,  Նաիրա Արտաշեսյան, Լիլիթ Ֆանարջյան, Արմեն Գալստյան,  Հարություն Հովհաննիսյան, Մանուշ Եսայան , Հեղինե Խաչիկյան, Լիլիթ Կարապետյան,  Գագիկ Բերբերյան, Ելենա Կասպարովա, Անի Համբարձումյան, Գևորգ Նիկոլյան,  Մերի Բաղդասարյան,  Հայկ Քոչինյան,  Լիլիթ Ներսիսյան, Գայանե Պապոյան,  Ալվինա Վարդանյան, Անուշիկ Փանոսյան, Արամ Շաքարյան, Մհեր Սահակյան

Հիշեցնենք, որ 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբը այսօր առավոտյան դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին «Ոչ»-ի քարոզչական կողմ գրանցելու համար։

Ավելի ուշ ԿԸՀ-ից տեղեկացրել էին, որ իրենց այսօր գումարած նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել։

«ԿԸՀ որոշմամբ՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը գրանցվել է որպես «Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ: Նիստում թվով 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները հանրաքվեի «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերի միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Այո» քարոզչության կողմ 1004-ական,
«Ոչ» քարոզչության կողմ` 1004-ական։
Էլեկտրոնային վիճակահանությամբ քարոզչության կողմերի միջև բաշխվել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը»,- նշված էր հաղորդագրության մեջ։