Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումը արդյունավետ գնահատեց։

Նշեց, որ մանրամասներ հայտնել չի կարող՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Քոչարյանն ընդգծեց, որ թե՛ Ազգային ժողովը, թե՛ հասարակության բոլոր շերտերը, թե՛ լրագրողները պետք է գիտակցեն, որ բանակի խնդիրներն ու դրանց լուծում տալը բոլորիս առաջնային խնդիրն է։

Քոչարյանը տեղեկացրեց, որ պաշտոնանկություններ, այնուամենայնիվ, լինելու են։

«Մենք պետք է հասնենք նրան, որ բանակում՝ հրամանատար-զինվոր, զինվոր-հրամանատար հարաբերություններում լինի միայն եղբայրության սկզբունքը, կառուցված միայն կոնկրետ կանոնակարգային պահանջներով։ Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի»,- շեշտեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է բացառվի արցախցի-հայաստանցի բաժանումը․

«Դա շատ վտանգավոր ու արհեստածին տեսակետ է, ինչը վտանգում է մեր անվտանգությունն ամբողջությամբ։ Չկա Հայաստան, Արցախ անջատված անվտանգության համակարգ, մոռացեք։ Ով որ այդ մասին խոսում է, հնարավորություն է տալիս թշնամուն ավելի վստահ զգալ մեր հետ ռազմական հարաբերություններում»։

Քոչարյանն ասաց, որ ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկել են նաև բանակում որոշ հաստիքային խնդիրներ։ Այս համատեքստում նա ընդգծեց՝ զորամասերում զինվորական հոգեբանների կարևորությունը, որոնց պակասն այժմ կա։