Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Քոչարյանի եւ մյուսների դատական նիստը հետաձգվեց թարգմանչի բացակայության պատճառով (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի ունեցավ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Նիստը հետաձգվեց թարգմանչի բացակայության պատճառով։ Դատավորը նշեց, որ  դատական նիստից անմիջապես առաջ տեղեկություններ են ստացել այն մասին, որ  Յուրի Խաչատուրովի թարգմանիչ Ծովինար Թորոսյանը նիստին չի կարողանալու մասնակցել։

«Հաշվի առնելով, որ չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացել ենք  նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը հնարավորություն չի ունեցել ներգրավել այլ թարգմանչի  եւ հնարավոր չի գտնում շարունակել դատական նիստը»,- նշեց Աննա Դաիբեկյանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ը, ժամը 13։00։