«Հայկական արծիվներ»-ը նվաճեցին Pro Chess League մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի խմբային փուլը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 24 թիմեր ըստ աշխարհագրական դիրքի բաժանված էին 3 դիվիզիոնների՝ Արևմտյան, Արևելյան և Կենտրոնական։ 2018 թվականի Pro Chess League մրցաշարի հաղթող «Հայկական արծիվներ» ակումբն ընդգրված էր Արևելյան դիվիզիոնում, որտեղ նրա մրցակիցների թվում էին Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի ուժեղ թիմերը։
Երեկ տեղի ունեցած վերջին՝ 7-րդ տուրում «Հայկական արծիվներ»-ի մրցակիցն էր Հնդկաստանի ակումբը։ Խմբում առաջին հորիզոնականը գրավելու համար մեր թիմին բավարար էր նույնիսկ ոչ շատ խոշոր հաշվով պարտությունը, սակայն մեր շախմատիստները տոնեցին հերթական՝ 7-րդ անընդմեջ հաղթանակը։
Վաստակած 144 միավորով «Հայկական արծիվներ»-ը դարձան Pro Chess League արևելյան դիվիզիոնի հաղթող և նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։