Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 18.02.
A A
Սպորտ

Հայաստանի առաջատար ծանրորդները հավաք են անցկացնում Աբովյանում

Փետրվարի 18–ին Աբովյանում ուսումնամարզական հավաք սկսեցին Հայաստանի առաջատար ծանրորդները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մարզումներում ընդգրկված են օրերս Երևանում անցկացված Հայատանի առաջնությունում աչքի ընկած ծանրորդները: Մրցաշարին մասնակցել են մեր երկրի տարբեր մարզերի ու քաղաքների 150  ներկայացուցիչներ: Բացակայում էին միայն արտագնա մրցումներից նոր վերադարձած և իրենց ուժերը չվերականգնած առաջատար ծանրորդները:

Երկաթախաղի մեր վարպետներն այժմ պատարաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 2-12-ը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: