Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժուկ
A A
Պաշտոնական

ՀՀ ներկայիս իշխանությունները դրսևորում են շտապողականություն․ ԺՈՒԿ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

         ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈւՂԻ ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ

Հաշվի առնելով վերջին շրջանում hայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն ու մասնավորապես դրա անհրաժեշտությունը թելադրող պատճառները և բովանդակությունը ՛՛Ժողովրդավարական ուղի՛՛ կուսակցությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄԷ.

 

Փաստելով, որ 1195, 2005 և 2015 թվականներին ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնված ու հանդուգն կերպով, կեղծիքներով իրականացված սահմանադրական հանրաքվեների արդյունքում ժողովրդին զոռբաությամբ հրամցված ՀՀ Սահմանադրության, սկզբում տեքստը, այնուհետ նաև բովանդակությունը, որի հետևանքով ազգային հարստությունը անդառնալի ինքնասեփականաշնորհվեց, իսկ ազգի բարոյահոգեբանական անկումը բերեց բացասական դեմոգրաֆիայի, ապա համարում ենք, որ ՀՀ Սահմանադրության ներկայիս գործող տեքստը բովանդակային առումով ո՛չ ընդունված, և ո՛չ էլ լեգիտիմ է:

Մինչդեռ, մտահոգ լինելով այսօրվա ՀՀ սահմանադրական փոփոխություններով առ այն, որ դրանք նախաձեռնված են կոնկրետ մի քանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից հեռացնելուն, այլ ոչ թե հայոց պետականության պատմության ողջ ընթացքում գրեթե առաջին անգամ ընձեռնված իրական ժողովրդավարության պայմաններում, առանց սահմանադրական հանրաքվե կեղծելու և, ամենից կարևորը, իսկական ՀՀ Սահմանադրություն և սահմանադրական կարգ հաստատելու նպատակով ժողովրդի ակտիվ մասնակցությամբ ցանկությունների կամարտահայտության արձանագրումը:

Արձանագրելով, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունն, ի դեմս վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության հարգանքն ու վստահությունը, ապա համոզված ենք, որ վերջինս այդ հեղինակությունը պետք է ներդնի ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններին, այլ հանդես գալով պետականամետ դիրքերից, ավելի լայնածավալ քննարկման միջոցով իրականացնի սահմանադրական բարեփոխումներ՝ առաջին անգամ իրական սահմանադրական հանրաքվեի միջոցով ընդունվի Հայաստանի Հանրապետության իրական Սահմանադրություն: Այլ կերպ, ներկայիս, թեկուզև լեգիտիմ կերպ իրականացված սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխությունները կբերեն նախկին կեղծիքներով ոչ լեգիտիմ ընդունված սահամանադրության լեգիտիմացմանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում և բովանդակությունում տեսնելով՝ մարդու իրավունքների և ազատությունների իրական երաշխիքների, իշխանության թևերի իրական բաժանման, միմիանց զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմների դրույթների ամրագրման անհրաժեշտություն, համարում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները դրսևորում են շտապողականություն, հետևաբար կոչ ենք անում խորապես մշակել ու ժողովրդի դատին ներկայացնել բոլորովին նոր կշռադատված ու գիտակցված Սահմանադրություն: Հարկ է գիտակցել նաև հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից հատկացվող առհելի գումարը: