Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կիմ Կլիյստերսը ութ տարի ընդմիջումից հետո կշարունակի կարիերան

Աշխարհի նախկին առաջին ռակետ Կիմ Կլիյստերսը ութ տարի ընդմիջումից հետո կվերսկսի կարիերան։ 36-ամյա բելգիացի թենիսիստուհին այսօր կանցկանի իր առաջին հանդիպումը Դուբայի թենիսի մրցաշարում։

Վերջին անգամ նա կորտ դուրս էր եկել 2012թ օգոստոսի 29-ին, ԱՄՆ-ի բաց առաջնության 1/32 եզրափակիչում, երբ 0։2 հաշվով անակնկալ պարտվել էր Լաուրա Ռոբսոնին։

«Ինչով բացատրել իմ վերադա՞րձը։ Նման ցանկություն միշտ եղել է, սակայն այն թուլանում էր, երբ երեխաների հետ տանն էի լինում։ Տարեց-տարի այդ զգացումն ուժեղանում էր։ Ես խորհրդակցեցի ամուսնուս հետ։ Նա ասաց, որ պետք չէ անհանգստանալ, պարզապես պետք է փորձել վերադառնալ մեծ թենիս», - ասել է անվանի թենիսիստուհին։

Կիմ Կլիյստերսը ընդհանուր առմամբ նվաճել է 52 տիտղոս, այդ թվում 6-ը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Դուբայի մրցաշարին մասնակցելու համար կազմակերպիչները նրան հատուկ քարտ-բլանշ են հատկացրել։