Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol kanajq
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կհյուրընկալի Լիտվայի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հավաքի ընթացքում մեր ընտրանին երկու անգամ ուժերը կչափի Լիտվայի կանանց ազգային թիմի հետ։ Ընկերական հանդիպումները կկայանան «Փյունիկ» ՖԱ-ի արհեստական խաղադաշտում, մարտի 4-ին և 6-ին։