Բացել լրահոսը Փակել լրահոսը
86700634_1038097886553537_2213621669002477568_n
A A
Քաղաքականություն

«Ցանկացած իշխանություն կկարողանա ցանկացած պահի Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն»

Ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունը կարող է վատ նախադեպ դառնալ։

Ցանկացած քաղաքական իշխանություն կարող է յուրաքանչյուր պահի Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ և ազատվել Սահմանադրական դատարանի իր համար անցանկալի դատավորներից,- ասում է «Ադեկվատ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը։

Նա վստահ է՝  հանրաքվեի  նպատակը օրվա քաղաքական իշխանությանը հլու-հնազանդ ծառայող Սահմանադրական դատարան ունենալն Է․  «Սա հակապետական նպատակ է, և կարծում եմ՝ այս փոփոխությունները  արվում են նախ և առաջ նրա համար, որ  Արցախի հարցում հնարավոր են անցանկալի զարգացումներ և  դրանց վերաբերող  համապատասխան միջազգային պայմանագրեր։ Այսօրվա Սահմանադրական դատարանը այս կազմով, տվյալ պայմանագրերը Սահմանադրությանը համապատասխան չի ճանաչի։ Իսկ օրվա քաղաքական իշխանությանը պետք է, որ այս հարցերը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվեն»։

Խոսելով «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների մասին՝ նա ասաց, որ պետք է սպասել մինչև օրվա վերջ։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է ստեղծել «Ոչ»-ի շտաբ, Գարեգին Պետրոսյանն ասում՝  նրանք հնարավորությունն ունեն մինչև օրվա վերջ փոփոխել իրենց որոշումը։

 «Ոչ» -ի շտաբ կարող են ստեղծել նաեւ Սահմանադրության փոփոխությամբ մտահոգ իրավաբանները։