Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ մրցամարտում

Հայաստանի ազատոճային ըմբիշ Հովհաննես Մխիթարյանը Եվրոպայի առաջնության սփոփիչ գոտեմարտում պարտվեց Լարս Շաֆլեին՝ 2:7: Այդպիսով, մեր 86 կգ քաշային ըմբիշը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից: Գերմանացի ըմբիշը 3-րդ տեղի համար մարտում կմրցի բելառուսցի Ռասուլ Ցիկաևի հետ:

Այսօր բրոնզե մեդալի համար մրցամարտեր կանցկացնեն նաև մեր երեք ըմբիշները: Առաջինը հանդես կգա Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Այնուհետեև մրցագորգ կելնի 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, իսկ վերջում հանդես կգա ծանրքաշային Լևան Բերիանիձեն: