Բացել լրահոսը Փակել լրահոսը
Athena-Manoukian-Depi-Evratesil-2020
A A
Մշակույթ

«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը (տեսանյութ)

 «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում հաղթել է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը։  Հաղթողին որոշեցին միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրին (ձայների 33.3%) և հեռուստադիտողները (ձայների 33.3%)։

«Եվրատեսիլ 2020»-ը  տեղի  կունենա Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:


Աթենա Մանուկյանի «Chains On You» երգի գլխավոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր ներսում շողշողացող ադամանդ ունի, և հաճախ այդ ադամանդը փորձում են խլել, բայց պետք է հիշել, որ այդ ադամանը շողշողում է միայն այն ժամանակ, երբ այն մենք ենք կրում։